Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարող են զանգահարել արտերկրից ու խնդրել բանկային քարտի տվյալներ. ովքե՞ր են խաբեության նոր ձևի թիրախները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Բանկային քարտերի տվյալներ տրամադրելու հարցում քաղաքացիները պետք է զգուշանան: Սա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը զգուշացնում է քաղաքացիներին:

«Շատ քաղացիներ տեղյակ չեն, որ եթե իրենք ամբողջությամբ տրամադրում են քարտային տվյալներ՝ քարտը, և ոչ թե բանկային հաշվի համարը, ապա քարտերի հետ աշխատել իմացողները տարբեր կերպով կարող են բանկային քարտից գումար վերցնել: Եվ հատկապես դրսից կարող են լինել զանգեր: Խոցելի խմբերը հիմնականում այն մադրիկ են, ովքեր համացանցով կամ ինչ-որ կերպով հայտարարություն են տարածում մեքենայի, բնակարանի կամ ինչ-որ այլ ապրանք  վաճառելու մասին: Մարդիկ զանգահարում են արտերկրից, օրինակ՝ Ռուսաստանից, ասում, որ ուզում են ձեռք բերել այդ ապրանքը կամ ցանկանում են օգնել: Դրա դիմաց խնդրում են տրամադրել բանկային քարտի տվյալները, տպավորություն թողնելու, թե իբրև շատ օպերատիվ ուզում են գումարը հասցնել, որ վաճառքն արագ լինի: Եվ մարդիկ միամտաբար նկարում են բանկային քարտը և ուղարկում համապատասխան դիմողին: Մեր հորդորն այն է, որ խուսափեն անձնական տվյալներ՝ հատկապես քարտային տվյաներ տրամադրելուց, և բոլոր նման դեպքերում տրամադրեն ոչ թե բանկային քարտի, այլ պարզապես բանկային հաշվեհամարի տվյալները»,-Past.am-ի հետ զրույցում ասած Բ. Պիպոյանը:

Վերջինս չբացառեց, որ նույն տրամաբանությամբ նաև այստեղից էլ կարող են լինել զանգերը: Նշենք, որ Բաբկեն Պիպոյանի հետ զրույցից հետո նկատեցինք, որ սոցիալական ցանցերում այս վտանգի մասին բարձրաձայնել են նաև մի շարք օգտատերեր ու հաշվի առնելով իրենց շրջապատում գրանցված դեպքերը՝ քաղաքացիներին զգուշացրել են խաբեության զոհ դառնալու վտանգի մասին:

Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեցինք նաև օնլայն խանութների և գործարքների մասին, որոնց ժամանակ ևս որոշ տվյալներ պետք է փոխանցել:

Մեր զրուցակիցն այս առումով խորհուրդ տվեց հետևյալը. «Մեր հորդորն է այստեղ հետևողական լինել և նայել, հասկանալ կայքի պատմությունը, նախապատմությունը, հաշվի առնել մարդկանց վերաբերմունքը, ռեալ գնորդների կարծիքները, և հետո նոր կատարել համապատասխան գնումը»:

Աննա Բադալյան

Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները