Երևան, 07.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Սանասարյանը հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը․ ԵՊՀ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը: Այս մասին ասվում է ԵՊՀ տարածած հայտարարություն։

«Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:

Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:

Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

  1. Շինարարական գործունեությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Երևանի պետական համալսարանն առաջնորդվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով և գնման գործընթացներն իրականացրել է մրցույթներով: Այս իմաստով հարկ ենք համարում նշել, որ 2015 թվականին հայտարարված շինարարության մրցույթին մասնակցած ընկերությունների հայտերը գնահատվել են ըստ օրենքի, և հաղթող է ճանաչվել պահանջված բոլոր փաստաթղթերը պատշաճ ներկայացրած ընկերությունը: Այն մասին, որ հաղթող չի ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը, նշենք, որ «Գնումների մասին»նախկին խմբագրությամբ օրենքը (թեև չի տարածվել ԵՊՀ գնումների գործընթացի վրա) չի սահմանափակել մրցույթի ընթացքում հայտի հետագա գնահատումից հրաժարվելու հնարավորությունը: Մրցույթին մասնակցել է յոթ ընկերություն: ՊՎԾ պաշտոնյայի նշած ընկերությունն ինքն է հրաժարվել իր հայտի հետագա գնահատումից՝ ներկայացնելով համապատասխան գրություն, որը տրվել է վերահսկողական ծառայության աշխատակիցներին: Իսկ առավելագույն գին ներկայացրած ընկերությունը բողոքարկման արդյունքում (երկու ընկերություններ բողոքարկել են գնահատումը (ԵՊՀ ԲԱՇՁԲ-15/3, ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի թիվ 13/15 որոշում), իսկ ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը պահանջել է վերագնահատել մրցույթի հայտը, որն էլ ԵՊՀ-ն բավարարել է) դադարեցրել է շինարարական աշխատանքները, և նոր մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և շինարարական աշխատանքները շարունակել ու ավարտին է հասցրել մեկ այլ ընկերություն: Ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում ՊՎԾ աշխատակիցներից կապ են հաստատել նվազագույն գին ներկայացրած ընկերության հետ՝ ապարդյուն հորդորելով բողոքել ԵՊՀ-ի դեմ: Նշված շինարարության մրցույթի ընթացքում, երբ հայտեր ներկայացրած կազմակերպությունների միջև առկա էին լարված հարաբերություններ, ԵՊՀ-ն, առաջնորդվելով օրենքի տառով, մերժել է բոլոր այն հայտերը, որոնք եղել են ոչ իրավաչափ ու պարունակել են փաստաթղթային թերություններ: Բողոքների գնահատման արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ կապված այդուհետ որևէ այլ բողոք չի եղել: Հավաստում ենք, որ չունենալով որևէ լուրջ խախտման արձանագրման հիմք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները սկսել են խորամուխ լինել ընթացակարգերի մեջ, այլ ոչ թե ուսումնասիրել են աշխատանքի կատարողականն ու համապատասխան ակտերը: Ավելացնենք նաև, որ չնայած ԵՊՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գրության մեջ նշվել է, որ դրանք վերաբերում են վերջին 3 տարիներին՝ (ենթադրելի է 2016, 2017 և 2018 թվականները), այդուհանդերձ ծառայության  աշխատակիցները դուրս են եկել գրությամբ նշված իրենց լիազորություններից և դիտարկել են նաև 2014 և 2015 թվականներին շինարարական գործունեությանը վերաբերող գնումների ընթացակարգերը:
  2. 2. Պահնորդական ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: ԵՊՀ-ում պահնորդական ծառայության գնման ընթացակարգը վերաբերում է 2015 թվականին: Այստեղ ևս բազմաթիվ պահանջների մեջ ԵՊՀ-ն առաջնորդվել է նվազագույն գին ներկայացրած ընկերությանը հաղթող ճանաչելու սկզբունքով, և տարակուսելի է, որ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորել է նվազագույն գին առաջարկած ու այդպիսով հաղթող ճանաչված ընկերությանը: Ինչ վերաբերում է պահնորդական ծառայության գնի ավելացմանը, փաստում ենք, որ ԵՊՀ-ի Հյուրերինորակառույց տան և քաղպաշտպանության ամբիոնի մասնաշենքերի շահագործման հանձնվելուց հետո ավելացել են պահնորդական ծառայության կետեր, ինչն արտացոլվել է պայմանագրի գնի փոփոխության մեջ: Տրամաբանական չէր անվտանգության մի քանի կետի ավելացման պարագայում նոր մրցույթ հայտարարելը, երբ հիմնադրամի կարգավիճակի պարագայում ԵՊՀ-ն (կարգավիճակը ձեռք է բերել 2014թ. նոյեմբերին) իրավասու էր կատարելու համապատասխան փոփոխություններ: Առավել տրամաբանական կլիներ, որ ստուգումները վերաբերեին ծառայության կատարված լինել-չլինելուն և որակին:
  3. 3. Սանմաքրման ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Արված դիտարկումները սանմարքման ծառայության վերաբերյալ մոտավոր են և հիմնականում առնչվում են տեխնիկական բնութագրին, որտեղից էլ բխեցվում է թվացյալ չարաշահման կեղծ եզրահանգումը: Ընկերությունն ընտրվել է հայտարարված մրցույթին նվազագույն գին ներկայացնելու սկզբունքով: ԵՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթները մշտադիտարկվել են ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կողմից, և երբ առկա են եղել անհամապատասխանություններ մրցույթների պայմանների հետ կապված, ապա այդ մրցույթները կասեցվել են, և ԵՊՀ-ից պահանջվել է վերահրապարակել դրանք համապատասխան լրամշակումներից հետո: Նշված մրցույթի վերաբերյալ որևէ պահանջ չի եղել: ԵՊՀ-ի հաշվեկշռում շուրջ երեք հազար նստարաններ լինելու մասին հնչեցված հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը. այս պահի դրությամբ համալսարանի հաշվեկշռում հաշվառված է շուրջ 12 հազար նստարան:
  4. Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ.
  5. • ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի այն հայտարարությունը, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել են ՀՀ վարչապետին, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի խախտում է, քանի որ ըստ նշված օրենքի՝ վարչապետին ներկայացվող ուսումնասիրության արդյունքները պետք է ընդգրկեին նաև այդ արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ ԵՊՀ-ի կարծիքը, մինչդեռ ԵՊՀ-ն դեռևս կարծիք չի ներկայացրել («Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 1-ին կետ):
  6. • ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Գլխավոր դատախազություն, ևս նշված օրենքի խախտում է, քանի որ նման իրավասություն ունի ՀՀ վարչապետը և ոչ վերահսկողական ծառայության ղեկավարը (Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդված):
  7. • Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրություններին վերաբերող ժամանակահատվածի (2015-2018թթ.) մեծ մասի պարագայում Երևանի պետական համալսարանը սահմանափակված չի եղել «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, քանի որ մինչև 2017թ. ապրիլը հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական հաստատությունները պարտավոր չեն եղել իրենց գնումները կատարել նշված օրենքի դրույթներով: Պաշտոնապես տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան հանձնարարականով սահմանվել է, որ ԵՊՀ-ն ազատ է ընտրելու «գնման առարկայի գնման ձևը»:
  8. • Ծառայության վարչության պետի պաշտոնակատարի այն հայտարարության առնչությամբ, որ իբր ծառայության ուսումնասիրությունները վերաբերել են 2.5 մլրդ դրամի շրջանառության, հարկ ենք համարում նշել, որ նշված անձը ստորագրել է ուսումնասիրված բոլոր այն փաստաթղթերի տակ, որոնք վերաբերել են 10 մլրդ դրամից ավելի ֆինանսական շրջանառության: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի 52 հասցեում գտնվող ԵՊՀ Հյուրերի տան վաճառքին վերաբերող փաստաթղթերը և դրա հետագա ծախսումներին առնչվող թղթերը մանրամասն ուսումնասիրվել են, վաճառքի գործարքի գինը կազմել է 2 մլրդ 160 մլն դրամ, այդ գումարներով հետագայում իրականացված շինարարությունը ևս գրեթե նույնքան է արժեցել. այսպիսով  միայն Հյուրերի տան վաճառքի և մարզահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 4.5 մլրդ դրամ: Ուստի վերահսկողական ծառայության կողմից իբր 2.5 մլրդ դրամի շրջանառության վերաբերող ուսումնասիրությունների մասին արված հայտարարությունը վկայում է առնվազն ուսումնասիրված փաստաթղթերին ՊՎԾ պաշտոնյաների կողմից ծանոթ չլինելու մասին:
  9. • Ուսումնասիրությունների ընթացքում կիրառվել են երկակի ստանդարտներ. շինարարական մեկ ընկերության կազմած նախահաշիվները (ընդ որում, բոլոր ընկերություններն անցել են համապատասխան փորձաքննություններ լիցենզավորված կազմակերպությունների կողմից) համարվել են ցածր, իսկ մյուսի պարագայում՝ բարձր: Մի դեպքում հաշվի է առնվել «Գնումների մասին»ՀՀ նախկին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ հեղինակային և հարակից իրավունքների դրույթի կիրառման ձևաչափը, մյուս դեպքում այն տեղի չի ունեցել (օրինակ՝ վերելակի մատակարարման դեպքում իրավաչափ է համարվել, իսկ օդորակիչների ու սառնարանների գնման դեպքում՝ ոչ):
  10. • Պնդում ենք, որ ուսումնասիրությունները կրել են կանխակալ մոտեցում, քանի որ դրանք դեռ նոր սկսված՝ ծառայության ղեկավարը հայտարարել էր ավելի քան 700 մլն դրամի չարաշահումների մասին: Ուսումնասիրությունների ավարտական փուլում հայտարարվեց 800 մլն դրամի մասին, իսկ այսօրվա ասուլիսում այդպես էլ չպարզաբանվեց, թե որտեղից են ծագել այդ թվերը:
  11. Հ.Գ.  Ինչ վերաբերում է ԵՊՀ շահերը ներկայացնող իրավաբանական խմբի անդամ, «Chevening» միջազգային կրթաթոշակառու, Մեծ Բրիտանիայում մագիստրոսական ծրագիր ավարտած, ԱՄՆ-ում PFP ծրագրի շրջանավարտ, Լատվիայում վերապատրաստված Տիրայր Վարդազարյանին, հայտնում ենք, որ նա 2008 թվականից մինչ օրս աշխատում է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնում,  իրավաբանական գիտություններրի թեկնածու է և հաջողությամբ իրականացնում է փաստաբանական գործունեություն», - ասվում է ԵՊՀ պարզաբանման մեջ:
Դավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Մարտի 8-ին Օմանից Հայաստան կվերադառնա 37 ՀՀ քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական օբյեկտներին գիշերային հարվածների մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՄեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Թուրքիան քննարկում է Կիպրոսի օկուպացված հատվածում «F-16» տեղակայելու հարցը․ այլ նորություններ Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ԱԳՆ խոսնակ Թափառnղ շները hարձակվել են փnղnցnվ անցնnղ կնnջ վրա (տեսանյութ 18+) ԱՄՆ բանակը քննարկում է Իրան զորքեր ուղարկելու հարցը Դոհան Իրանի դեսպանատան աշխատակիցներին 1 շաբաթ ժամանակ է տվել Կատարը լքելու համար Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Մեր էշ խելքը, որ արել ենք․ 600 մլն դրամ ենք հատկացրել մանկապարտեզի համար, վա՞տ ենք արել, չի զգացվում, որ ուրախ եք․ Փաշինյանը՝ Մարալիկում (տեսանյութ) Սպերցյանը նշել է հավաքականի գլխավոր բացը Այսօր Իրանը լուրջ hարված կստանաՎարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻրանի նախագահի ուղերձը նշանակում է՝ թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հшրվածի ձեզ․ Վարդան Ոսկանյան Սադրա՞նք, թե՞ իրականություն. Բաքուն սրել է ատամներըԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան «Երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկի՞ տղայիս»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Ուրախ ավտոբուս. Փաշինյանն ու թիմը «տժժում» են Էս դու իմ էջին վաբշե չես հետևո՞ւմ. Փաշինյան Գազամատակարարման վթարային դադարեցում Ջուր չի լինի մի քանի ժամ Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Երեխաների սիրելի պլաստիլինը. ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն առաջին անգամ ստեղծվել. «Փաստ»Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՐՏԻ). Հեռախոսի գյուտի արտոնագրումը, տիեզերագնացների առաջին խումբը. «Փաստ»Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն Դպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանԴիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր Կամենդատյան