«Մի գնացեք Հայաստան». Հայտնի ֆրանսիացի բլոգերը հոլովակ է նկարահանել Հայաստանի մասին (վիդեո)
ՎԻԴԵՈՀայտնի ֆրանսիացի ճանապարհորդ բլոգեր Tolt-ը գեղեցիկ տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին՝ վերնագրելով այն «Մի գնացեք Հայաստան»:
Հոլովակի տեքստը կառուցված է հակադրության սկզբունքով: Թեև հոլովակը կոչվում է «Մի գնացեք Հայաստան»՝ գեղեցիկ կադրերը հակառակն են ապացուցում: Օրինակ, ասվում է, որ Հայաստանը չունի լավ գինի ու գինեգործություն և ցուցադրվում են գինու մառաններն ու խաղողի դաշտերը:
«Մի գնացեք Հայաստան՝ բնությունը գունեղ չէ, Հայաստանը չունի հարուստ պատմություն, չունի գինեգործության ավանդույթներ և համեղ խոհանոց»,-ասվում է տեսանյութն ուղեկցող ենթագրերում՝ էլ ավելի հզորացնելով ներկայացվող կադրերի դրական ազդեցությունը:
Եվ վերջում բլոգերը գրել է«Մի գնացեք Հայաստան, թե չէ չափից շատ բան կունենաք պատմելու»;
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



