Մանվել Գրիգորյանը Արցախ չի մեկնել. Փաստաբանը նրա հետ խոսել է այսօր առավոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի՝ Արցախ մեկնելու մասին մամուլի տեղեկություններին:
«Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին եւ հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում: Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,-գրել է նա:
Նշենք, որ ինչպես երեկ, այսօր էլ Էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին՝ պահանջելով կալանավորել ապօրինի զենք– զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



