Չինաստանում ածխահանք է փլուզվել. շուրջ 20 հանքափոր արգելափակված է մնացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Շենսի նահանգի Շենմու քաղաքի ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել, շուրջ 20 հանքափոր արգելափակված է մնացել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 14:00-ին) «Բայցզի» ածխահանքում: Հանքափորները դեռ արգելափակված են, դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում:
Միջադեպի հետևանքով զոհերի կամ տուժածների մասին որևէ տեղեկություն առայժմ չի հաղորդվել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



