Ֆրանսիայում երկու մարդ է մահացել ձնահոս առաջացնող սարքի պայթյունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառվել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը, հաղորդում է Dauphine Libere թերթը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, աշխատակիցները պետք է ձյան առատ տեղումներից հետո նախապատրաստեին դահուկային բազան՝ պայթուցիկ սարքի միջոցով կանխարգելիչ նպատակներով առաջացնելով ձնահոս։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և հրշեջներ, սկսվել է միջադեպի քննություն։
Զոհվածների անունները չեն նշվում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



