Կեղծ ահազանգ՝ երեք հասցեներում ռումբի գտնվելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 13-ին` ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել: Կտվի լրացուցիչ տեղեկություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



