Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր համաձայնագրով` ՌԴ-ն կկիրառի ոչ միայն 102-րդ ռազմաբազայի ավիացիան, այլև ՌԴ Հարավային օկրուգի ուժերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երեկ գրել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Կոլեկտիվ անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման շուրջ համաձայնությունը: Մեր զրուցակիցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, մտագոհություն էր հայտնել՝ նշելով, որ այդ համաձայնությամբ ավելի շատ ՌԴ-ն է իրավասություն ձեռք բերում օգտագործել Հայաստանի օդային տարածքն իր նպատակների համար: Իրավապաշտպանը նաև հավելել էր, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից:

Այսօր, ահա, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծել Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում:

Հետաքրքրականն այն է, որ Դավիթ Տոնոյանը հայտնել է, թե փաստաթուղթը թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը: Դա, վերջինիս խոսքով, «ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»:

Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը: Համաձայնագրի նախագիծը պատրաստ է, և կողմերը պետք է ընտրեն դրա ստորագրման վայրը և ամսաթիվը: Դավիթ Տոնոյանը նկատել է, որ համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, սակայն ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաև ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում: Հարցին, թե արդյո՞ք նոր համաձայնագիրը կարող է կիրառվել, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ասել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր կասկածի տակ առնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»:

Լիլիթ Լալայան

Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՄարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինըՄեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Հորոսկոպ․ կենդանակերպի 3 նշան, որոնց համար աշունը հաջողություն կբերիԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքով