Շվեդիայի վարչապետը՝ Փաշինյանին. Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Շվեդիայի վարչապետի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն, այդ թվում նաև՝ Արևելյան գործընկերության շրջանակում: ԵՄ-Հայաստան նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կխորացնի մեր հարաբերությունները և կոնկրետ արդյունքներ կարձանագրի Հայաստանի և Եվրոպական միության ժողովուրդների համար»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



