«Գանձասար-Կապանի» կիսապաշտպանը մոտ է լեհական ակումբ տեղափոխվելուն
ՍՊՈՐՏ«Գանձասար-Կապանի» եւ Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան մոտ է Վրոցլավի «Շլենսկ» տեղափոխվելուն, հաղորդում է przegladsportowy.pl-ն:
Լեհական ակումբը հետեւել է 24-ամյա ֆուտբոլիստի խաղին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում լեհական «Լեխի» հետ դիմակայությունից հետո (0:2, 2:1):
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հայտնել էր, որ տեղյակ չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու Մուսոնդան, որի հետ կապվում է նաեւ հյուսիսամերիկյան ՄԼՍ տեղափոխվելու տարբերակը:
2015 թվականից «Գանձասար-Կապանում» հանդես եկող Մուսոնդան Հայաստանի ընթացիկ առաջնության 17 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Զամբիայի հավաքականում Մուսոնդան անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



