Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10–20–30 աշխատատեղը». «Անուշարանի» տնօրենը պարզաբանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթի հունվարի 15–ի համարում գրել էինք, որ մեր ունեցած տեղեկություններով, Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան այլևս չի գործի: Պատճառը, ըստ մեր հրապարակման, իշխանությունների հետ ունեցած խնդիրներն են, ըստ որի՝ սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հրապարակման մեջ ընդգծվել էր նաև, որ նշվածի հետևանքով 600 աշխատող գործազուրկ է մնում: Նշենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: 

Հրապարակումից հետո «Փաստ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել «Անուշարան» գործարանի տնօրեն Յուրի Նազարյանը և իր մտահոգությունը հայտնել նշվածի վերաբերյալ: 

«Մենք բացվել ենք հինգ տարի առաջ, և այս ընթացքում մեր գործունեության մեջ ոչինչ չի փոխվել: Հակառակը, անընդհատ ներդրումներ են արվել, անընդհատ փոփոխություններ են իրականացվել, որ իրավիճակը դեպի ավելի լավը գնա: Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10, 20, 30, 40 աշխատատեղը»,– մեզ հետ զրույցում ասաց Յուրի Նազարյանը՝ ընդգծելով, որ նման տեղեկություններ թեև ավելի վաղ ևս տարածվել էին, բայց իրականության հետ որևէ աղերս չունեն:

«Բացի նրանից, որ ինֆորմացիան ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, նաև մեզ շատ վնասում է: Այդ հրապարակումներից հետո խանութների հետ միշտ խնդիրներ ենք ունենում: Արդեն մի քանի անգամ է, ինչ «Անուշարանի» հետ կապված նման լուր է գրվում, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Անընդհատ խանութներից զանգահարում են ու ասում, որ եթե փակվում եք՝ եկեք, ապրանքները հետ տարեք, որովհետև ձեզ մոտ խնդիր կա: Իրականում խնդիր չկա, մենք արագ տեմպերով և լավ աշխատում ենք, մեզ մոտ ոչինչ չի փոխվել»,–ասաց գործարանի տնօրենը:

Նա ընդգծեց, որ ոչ միայն չեն փակվում, այլև ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոներից հետո նոր աշխատակիցներ ներգրավելու վերաբերյալ հայտարարություններ են արել:

«Հիմա նոր տեսականի ենք ուզում արտադրել: Եվ արդեն 7 օր է հայտարարություններ ենք տվել այն մասին, որ նոր մասնագետներ են պահանջվում: Կան հայտարարություններ, ըստ որոնց՝ շատ աշխատատեղեր ունենք, մարդկանց հրավիրում ենք աշխատանքի»,–ասաց մեր զրուցակիցը:

Յուրի Նազարյանը ընդգծեց՝ հաշվի առնելով խանութների վճարունակությունը, ֆինանսական վիճակը, Շիրակի մարզում աշխատելը, աշխատատեղ ստեղծելը, առևտուր անելն առհասարակ շատ դժվար է: 

«Մենք մեր ապրանքները հիմնականում Շիրակի և Լոռու մարզերում ենք տարածում: Եվ եթե այս տարածաշրջանները համեմատենք Երևանի, թեկուզև մնացածների հետ, ապա այս մարզերում նման գործունեություն ծավալելը դժվար է: Նախ դժվար է նրանով, որ մեծ շուկա չէ: Մենք չենք կարողանում ապրանքը շատ հեռու տանել: Օրինակ, խմորեղենի ժամկետը շատ կարճ է, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շատ հեռու չենք կարողանում տանել: Հիմնականում տարածաշրջանում ենք աշխատում, ինչը ևս դժվար է: Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ ցանկացած նման հրապարակում շատ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զանգում են, ապրանքը հետ վերադարձնում, ինչը խնդիր է առաջացնում»,–ասաց տնօրենը: 

Հավելենք նաև, որ վերոնշյալի շուրջ պարզաբանում էր ներկայացրել նաև Սամվել Բալասանյանի մամուլի ծառայությունը:

Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները