Արարատի մարզի Մրգավետ գյուղում հայտնաբերվել է քաղաքացու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 15-ին` ժամը 22:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ) ժամը 19:00-ի սահամաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողական աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ Մրգավետ գյուղի մանկապարտեզի մոտակայքից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները տարբեր ուղություններով:
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներն Աճառյան փողոցի 17 հասցեում գտնվող տնամերձ հողմասում (պատկանում է կորած քաղաքացուն) հայտնաբերել են Գ. Հ.-ի (1936 թ.) դին:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



