Վարչապետն իր երեկվա լայվում թյուրքական բառ է օգտագործել. Վարդան Ոսկանյան
ԲԼՈԳ«Դե, քանի որ վարչապետն իր երեկվա լայվում օգտագործեց «գյոռմամիշ» բառը, ու այսսօր առավոտ մի տեղ տեսա, որ այդ բառը կապում են «գյոռի» հետ, ասեմ, որ մեկը մյուսի հետ ստուգաբանորեն ընհանրապես կապ չունեցող ձևեր են։
Այն առաջինը թյուրքական görmäk «տեսնել» բայից ա, բառացիորեն՝ «չտեսած», իսկ երկրորդը մաքուր պարսկերեն ձև՝ դասական պարսկերենում گور [gōr] (ժամանակակաից արտասանությամբ՝ gur) «գերեզման», որը կրկին անցել է թյուրքական լեզուներին ու արդեն դրանցում փոփոխված gör տարբերակից մտել բարբառային հայերեն։
Հա՛, ի դեպ, հայինը «գերեզման» է կամ «հանգիստ», թուրքինը՝ «գյոռ», ինչը մեր «լեզվական դուալիզմի» լավագույն դրսևորումներից է»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



