Մահացել է Ռաֆայել Ջրբաշյանը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
1954-1969թթ. Ջրբաշյանը եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ: Այնուհետև ղեկավարել է Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը: Բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



