Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության. ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի կինն առարկեց

ՎԻԴԵՈ

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով  այսօրվա  դատական նիստին գործով ամբաստանյալ, ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի պաշտպան  Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝  չհեռանալու մասին ստորագրությամբ։

Այս գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր դիրքորոշումը հայտնեց Բիլյանի խափանման միջոցը փոխելու  վերաբերյալ՝ ասելով, որ նա հանցանք չի գործել. «Արմեն Բիլյանն այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա որպես հայազգի մասին մտահոգ քաղաքացի կատարել է իր սրբազան պարտքը»,- ասաց նա։

Նշենք, որ Պավել Մանուկյանը կալանքից ազատ արձակվելուց հետո բազմիցս հայտարարել է,  որ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հետ Արմեն Բիլյանը կապ չունի, նա չի եղել ոստիկանին կրակողը:

Արմեն Բիլյանն իր հերթին վստահեցրեց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի. «Արմեն Բիլյանը փախնող և հայրենիքը լքող տղա չի»,- ասաց նա։

Տուժողի իրավահաջորդները, սակայն այս միջնորդությանը դեմ էին: Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինն առարկելով միջնորդության դեմ, ասաց. «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել․ 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել և ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել»,-ասաց նա։ 

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։ 

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին