Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի եւ Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արագածի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի եւ Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել եւ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



