Հաճելի տեղեկությունը հաստատվեց. Բուխարեստով տարանցիկ չվերթները՝ ապրիլի 3-ից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Past.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «մեր ունեցած հավաստի տեղեկություններով, 2019 թվականի ապրիլի սկզբներից կգործեն ավիաչվերթներ նոր տարանցիկ ուղղությամբ, այն է՝ Բուխարեստով»:
Եվ ահա, այս տեղեկությունն այսօր ստացավ իր պաշտոնական հաստատումը: Տարանցիկ այս չվերթներն իրականացնող SKY TEAM–ի անդամ «Տարոմ» ռումինական ավիաընկերությունից տեղեկացրեցին, որ չվերթները կսկսեն ս/թ ապրիլի 3-ից, շաբաթական 2 անգամ:
Այսպիսով նոր հնարավորություններ են բացվում, ու քանի որ Բուխարեստով տարանցիկ թռիչքները լինելու են մատչելի, իսկ թռիչքների տևողությունը կրճատվելու է, նախ՝ մեծապես կշահեն մեր երկրի քաղաքացիները, ապա և էական նպաստ կբերվի դեպի Հայաստան զբոսաշրջության զարգացման գործում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



