Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Skania մակնիշի պարսկական համարանիշներով բեռնատարի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, ուժեղ քամու հետևանքով կողաշրջվել է: Գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան բարձված է եղել ծխախոտով:


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



