Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանի թիմին պետք է շատ ջանք գործադրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Politnavigator.net-ը «Փաշինյանը այժմ պատասխանատու է ամեն ինչի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում արդեն 9 ամիս ձգձգվող նոր իշխանության հաստատման գործընթացը վերջապես հասավ իր ավարտին: Նորընտիր խորհրդարանը Ազգային ժողովի նախագահ ընտրեց Փաշինյանի երևանյան մայդանի ակտիվ աջակից  Արարատ Միրզոյանին, իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, որով Փաշինյանը  վարչապետի պաշտոնակատարից վերածվեց վարչապետի: Կառավարության նոր կազմը առայժմ ձևավորված չէ, բայց օրենքով կձևավորվի 14 օրվա ընթացքում: Ըստ փորձագետների, Փաշինյանը չի դանդաղի և կառավարությունը ավելի շուտ կձևավորվի, քանի որ նախարարների թեկնածությունների հարցերը համարյա թե պարզ են: Այդ ցուցակում, ըստ Փաշինյանի, կլինեն բացառապես «մեր փողոցի տղաները»: Հենց ձևավորվեց կառավարությունը, իսկ Ազգային ժողովում հաստատվեցին հանձնաժողովները և դրանց նախագահները, Հայաստանի ամբողջ իշխանությունը կանցնի Փաշինյանի ձեռքը, և  միաժամանակ ընդունվող որոշումների և դրանց հետևանքների  ամբողջ պատասխանատվությունը ևս կընկնի Փաշինյանի վրա: «Սիրո հեղափոխությունը» և նրա կրողները արդեն փայլեցնելու աստիճան մաքրել են Հայաստանի իշխանության բոլոր ճյուղերը նախկին ՝ հիմա ընդդիմադիր, և անգամ իրավիճակային դաշնակից ուժերից այն աստիճանի, որ հիմա անգամ ցանկության դեպքում որևէ անհաջողություն արձանագրելու դեպքում անհնար կլինի այդ ամենի մեղավոր համարել որևէ այլ ուժի: Սա այնքան էլ ճկուն և խելացի չէ, բայց այդպիսին է նոր «էլիտայի» ոչ խորամանկ տրամաբանությունը: Ներկայումս փաստացի Փաշինյանին միակ քննադատողները Հայաստանում մնացել են ԶԼՄ-ները:Արդեն սկսվում են հոդվածներ հրապարակվել, որտեղ վարչապետին համեմատում են ջախջախված «հանրապետականների» հետ: Լրագրողները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ոչ վաղ անցյալի «փողոցային ճառախոսը» ներկայումս ոչնչով չի տարբերվում «նախկին օրերի հերոսներից»: Քննադատվում է նրա ընտանիքի ճոխ ապրելակերպը, միաժամանակ հարց է տրվում, թե երբ կսկսվի խոստացված տնտեսական աճը  և դրա հետ կապված մարդկանց ապրելակերպի լավացումը: Հանգիստ քննադատությանը Փաշինյանը շատ նյարդային-բուռն է արձագանքում: Նա նշում է, որ հանրապետականների հետ իր նմանությունը արտահայտվում է միայն նրանով, որ ինքը ևս ունի «երկու աչք, երկու ականջ, մեկ բերան և մեկ քիթ» ու վերջ: Վարչապետը փորձում է ապացուցել, որ ուղղաթիռը, որով նա թռչում է գյուղեր, ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց, և, ի վերջո, ներկայումս կառավարությունը չի թալանում ժողովրդին: Փաշինյանը նշում է նաև, որ ինքը «ատամներով կպած չէ իշխանությանը», և եթե ժողովուրդը պահանջի, ինքը կհեռանա: Ճիշտն ասած՝ այստեղ մի քիչ անհասկանալի է, թե ինչ ի նկատի ունի վարչապետը, անհասկանի է, թե արդյոք ինքը հրաժարական կտա՞, եթե արձանագրվի վարկանիշի անկում, թե՞ դա հնարավոր կլինի միայն նոր մայդանի կազմակերպման հետևանքով: Դատելով ԶԼՄ-ների քննադատության հանդեպ այս բուռն արձագանքից՝ կարելի է ենթադրել, որ ոչ մի տնտեսական թռիչք ապահովող տնտեսական զարգացման ծրագիր էլ Փաշինյանը և նրա թիմը չունեն: Ըստ նրա խոսքերի, «թռիչք կիրականանա այն ժամանակ, երբ կամրագրվեն տեղի ունեցած փոփոխությունների խիստ կարևորությունը և անփոփոխությունը, իսկ տնտեսությունում կկիրառվեն նույն գործիքակազմերը , որոնք կիրառվել են քաղաքական փոփոխությունների ժամանակ»: Առայժմ Փաշինյանի գործարկած՝ Հայաստանի քաղաքական փոփոխությունների գործիքակազմերը խիստ հիշեցնում են հինգ տարի առաջ Ուկրաինայում իրականացված քաղաքական փոփոխությունների գործիքակազմերին: Այնտեղ էլ էին ասում, որ եթե այնպես, ինչպես խոսում և գործում են քաղաքական հարթակում, գործեն տնտեսությունում, վերջինս թռիչք կապրի, քանի որ դա մայդանի ժողովրդի կամքն է: Մի խոսքով, չենք շտապի և կսպասենք մինչև նշանակվեն նախարարները, բայց երևում է, որ Հայաստանի համար այնքան էլ հեշտ չի լինելու: Հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների մասին կարելի է ասել, որ դատելով ամեն ինչից՝ «Իմ քայլը» դաշինքի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Կրեմլը որոշակի դադար վերցրեց, որպեսզի դիտարկի Փաշինյանի հետագա «մարմնաշարժումները»: Միայն նախընտրական շրջանում էր Պուտինը մեկ անգամ Փաշինյանին ընտրություններում հաջողություններ մաղթել: Այժմ, չնայած բազմաթիվ են սպեկուլացիաները «Ռուսաստանի ինչին է պետք այդ Հայաստանը» թեմաներով, բայց Պուտինը դարձավ օտարերկրյա երկրների առաջին ղեկավարը, որը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու  կապակցությամբ՝ միաժամանակ իր ուղերձում նշելով Մոսկվայի և Երևանի միջև ստրատեգիական համագործակցության անհրաժեշտության մասին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ Կրեմլը պատրաստ է սերտ և բեղուն համագործակցություն իրականացնել Հայաստանի՝ փողոցից և բարիկադներից իշխանության եկած նորահայտ իշխանությունների հետ: Այնուամենայնիվ,  Փաշինյանի թիմին պետք է շատ ջանք գործադրել, որպեսզի երկրում հաղթահարվի «մայդանը», որպես մանկական հիվանդություն, որը հարիր չէ երկարատև և լուրջ հարաբերություններին: 

Կամո Խաչիկյան

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի