Սուդանում կործանված օդանավում եղած 5 ՀՀ քաղաքացիների աճյունները կտեղափոխվեն Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 12-ին ժամը 18.00-ի սահմաններում կապ է հաստատվել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կարգավարական կենտրոնի հետ, որտեղից տեղեկացրել են, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած 5 ՀՀ քաղաքացիների (1. հրամանատար Գեւորգ Թովմասյան, 2. երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, 3. բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, 4. ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, 5. ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան) աճյունները Խարտում–Երևան չվերթով տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22.30-ի սահմաններում կտեղափոխվեն Երևան:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



