Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մարտունու բաժնում հունվարի 17-ին, ժամը 17։25-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1997 թ. ծնված Աննա Գ.-ն, 1991 թ. ծնված Արամ Գ.-ն, 1997 թ. ծնված Վեսմիր Գ.-ն, 1967 թ. ծնված Կարինե Գ.-ն և 2016 թ. ծնված Կարինա Գ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



