Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել և տուգանվել է (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։
Նա ներկայացրել է հրագործական միջոցը, ինչը փաթեթավորվել և կնքվել է։
Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ նաև ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ մի խախտեք օրենքը, հարգեք միմյանց իրավունքներն ու պահպանեք համակեցության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է լինելու օրինազանցությունների կանխման ու հայտնաբերման գործում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



