Հաղարծինում ծառեր են հատել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում օրերս հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ: Նշանակվել էր մասնագիտական ստուգում:
Ոստիկանության լատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում, բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 11.20-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 23-ամյա Մարզպետ Բ.-ն, որը բացատրություն է տվել, որ հունվարի 14-ին ծառերն ապօրինի հատել է ինքը՝ իր բենզասղոցով, «ՈւԱԶ-469» ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ և վաճառել անծանոթի:
Մարզպետ Բ.-ն ոստիկաններին ներկայացրել է բենզասղոցը: Քննությունը շարունակվում է։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



