92-ամյա վետերան Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ նրան ծեծելու և թալանելու լուրերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են Սերգո Միրզոյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերել վետերանին։
Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, և շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրեցլ է փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալություն է հայտնել իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։
։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



