Վրաստանն ու «Գազպրոմ»-ը 2 շաբաթից կավարտեն Հայաստան գազի փոխանցման վերաբերյալ բանակցությունները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎրաստանն ու «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը բանակցություններ են վարում ռուսական գազը Հայաստան փոխանցելու հարցով նոր համաձայնագիր կնքելու շուրջ, գրում է ria.ru-ն:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարար Գեորգի Կոբուլիան հայտարարել է, որ բանակցությունները կավարտվեն երկու շաբաթից:
Պաշտոնյան հիշեցրել է, որ նախկին պայմանագրի երկամյա ժամկետը սպառվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին:
«Ընթանում է բանակցային գործընթաց, ու մինչ դրա ավարտը գործում են նախկին համաձայնագրի պայմանները: Խոսքը պայմանագրի պայմանների էական բարելավման մասին է: Կարծում եմ, որ երկու շաբաթից բանակցությունները կավարտվեն, ու մենք կհայտնենք գաղտնիություն չպահանջող մանրամասները»,- հայտարարաել է Կոբուլիան:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ երկիրը կշարունակի կատարել իր տրանզիտային գործառույթը՝ ռուսական բնական գազը տեղափոխելով Հայաստան: