Հրդեհ Կուրշեւելում. 2 զոհ, 22 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու մարդ զոհվել է, եւս 22-ը վիրավորվել են ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայր Կուրշեւելում տեղի ունեցած ուժգին հրդեհի արդյունքում:
Ինչպես հաղորդում է AP-ն, հրդեհը բռնկվել է կիրակի՝ տեղական ժամանակով 04:30-ին, ալպիական քաղաքի սրտում տեղակայված շենքում, որտեղ բնակվում են սեզոնային աշխատակիցները:
Սավոյայի նահանգապետարանը հաղորդում է, որ հրդեհը մարելու համար 70 հրշեջներ են ներգրավվել:
Հրդեհի արդյունքում 60 մարդ է տարհանվել շենքից:
Հրդեհի պատճառն ու տուժողների ինքնությունը հայտնի չեն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



