Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արմեն Սարգսյանի 3 զիլ խորհուրդը թոռնիկին

ԲԼՈԳ

«Եթե ես խորհուրդ տալու լինեի իմ թոռնիկին, ում անունը ևս Արմեն է, ես կասեի՝ սիրելի՛ Արմեն, ես չեմ պատրաստվում քեզ խորհուրդ տալ դառնալ բժիշկ, իրավաբան կամ ֆերմեր։ Ես նախ և առաջ խորհուրդ կտամ նայել քո ներսը, հասկանալ, թե ով ես դու, քանի որ ցանկացած երեխա ի ծնե ունի տաղանդ։ Մեկը տաղանդավոր է մաթեմատիկայի, մյուսը` երաժշտության, արհեստի, պատմելու, քաղաքականության, մեկն էլ` ուրիշներին լսելու, գուցե նրանց խորհուրդներ տալու գործում։

Խնդիրը ոչ թե այն է, թե ինչ դառնալ, այլ` հասկանալ, թե ով ես դու։

Երկրորդը, որը խորհուրդ կտամ Արմենին, հետևյալն է՝ գտի՛ր քո կյանքի առաքելությունը։ Եթե դու տաղանդավոր ես երաժշտության մեջ, դու պետք է ունենաս առաքելություն՝ դառնալու, օրինակ, լավագույն ջութակահարը։ Գտի՛ր քո կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը։ Այն առաքելությունը, որը քո կյանքի տարերքն է։ Դա քո մի մասն է, և այդ երկուսը պետք է ներդաշնակության մեջ լինեն մեկը մյուսի հետ։

Երրորդը՝ մտածի՛ր քո կյանքի մասին 21-րդ դարում, մտածի՛ր քո կյանքի մասին՝ որպես ստարտափի։ Դու պետք է ստեղծես քո սեփական ստարտափը, որը կոչվում է «Ստարտափ Արմեն»։ Կերտի՛ր ինքդ քեզ՝ որպես պրոֆեսիոնալ, մեկը, ով ունի ստեղծելու կարողություն։ Իհարկե, մի՛ մոռացիր, որ դա դժվարին աշխատանք է. պետք է ջանասիրաբար գործես: Մի՛ մոռացիր, որ կան պատմական արժեքներ՝ քո ժողովրդի ու ընտանիքի արժեքները: Մի՛ մոռացիր, որ որևէ բանի հասնելու համար պետք է ողջ կյանքում երիտասարդ մնաս։

Հիշի՛ր, որ երիտասարդ լինելը կապված չէ այս մոլորակում անցկացրած տարիների հետ. այն հոգու երիտասարդության հետ է կապված։ Եթե ամեն օր որևէ նոր բան սովորես, ինչպես մանուկները, ապա դու կլինես երիտասարդ։

Իհարկե, քո կյանքում ունենալու ես դժվարություններ, սակայն պետք է լինես խիզախ։ Քո հաջողությանը հաջորդող ամեն եկող օրվա հետ դու պետք է ապացուցես, որ արժանի ես նրան, ինչին հասել ես։ Ամեն նոր օր ձախողումից, հիասթափությունից հետո դեպրեսիայի առիթ չպետք է լինի։ Պարզապես կանգնի՛ր ու կրկին քայլի՛ր։ Դու քո առջև ունես հրաշալի մի կյանք և այս նոր աշխարհը, որը քվանտային է։ Մի՛ անհանգստացիր, մի՛ վախեցիր, ինչպես չվախեցան գիտնականները հարյուր տարի առաջ։

Նայի՛ր քո կյանքին, 21-րդ դարին, ինդուստրիային, բիզնեսին ու քաղաքականությանը նորարարի տեսանկյունից». Արմեն Սարգսյան

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գուրգեն Ալեքյանը:


Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին