Ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու. Հայկ Մարության
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև պարգևավճարների հրապարակման ցանկերին.
«Մենք դեռ չենք ստացել Արդարադատության նախարարությունից նամակի պատասխանը: Ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու: Քաղաքապետի պաշտոնում գտնվելը սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ: Մենք խնդիր չունենք հրապարակելու հետ, հանրությունը գիտի թիվը. մենք հրապարակել ենք 474 միլիոն դրամ, բայց երբ հրապարակենք առանձին, այդտեղ կարող է անձնական տվյալների խնդիր լինել: 2019թ. վերանայելու ենք դրանք, լինելու են հարաբերական նվազեցումներ և բարձրացումներ: Ես պարգևավճարները տվել եմ, ինչպես նախատեսված է եղել 2018թ. բյուջեով և օրենքով»:
Երևանի քաղաքապետը նշել է, որ իր աշխատանքին վերաբերում է որպես ծառայության՝ իր պատասխանատվությունն ահռելի է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



