Պուտինի օդանավում հայտնված դեռահասն ուշագրավ ռեպորտաժ է հրապարակել (Video)
ԼԱՅՖԲաշկորտոստանի Սիբայ քաղաքից աշակերտ Արսլան Կաիպկուլովը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ էր տվել շրջել նախագահական Իլ-96-300 օդանավով, իր յութուբյան ալիքում ուշագրավ սյուժե է հրապարակել օդանավի վերաբերյալ:
Մոտ 3 րոպե տևողությամբ տեսանյութում աշակերտը պատմում է, որ իր համար մեծ պատիվ է նման գաղտնի օբյեկտում հայտնվելն ու այնտեղ նկարահանում իրականացնելը:
Արսլանի խոսքով՝ ինքնաթիռն ավելի շատ նման է արտասովոր նախագծմամբ ահռելի բնակարանի:
Հայտնի է, որ դեկտեմբերի սկզբին Պուտինը տեղեկացել էր ծանր հիվանդություն ունեցող Արսլանի՝ նախագահական օդանավում լինելու ցանկության մասին: Արդյունքում երկրի ղեկավարը կատարել է ավիամոդելավորմամբ տարված դեռահասի երազանքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



