Հնդկաստանում երկվորյակ քահանաներն ամուսնացրել են 4 երկվորյակների
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Հնդկաստանում երկվորյակ եղբայրներն ամուսնացել են երկվորյակ քույրերի հետ, հաղորդում է The Sun-ը: Հարսանեկան արարողությունն անցկացրել են երկվորյակ քահանաները: Նորապսակների առջև ծաղիկներ են շաղ տվել երկվորյակ աղջնակները:
Հարսանիքը տեղի է ունեցել Կերալա նահանգի եկեղեցում: 32-ամյա փեսացուները Դիլրաջ և Դինքեր Վարիկասերիներն են: Նրանց հարսանցուներն են դարձել Ռիմա և Ռինա անունով աղջիկները:
Եղբայրներն աշխատում են IT ոլորտում: Երբ նրանք որոշեցին ամուսնանալ երկվորյակ քույրերի հետ, հայտարարություն տեղադրեցին տեղի թերթերում և ամուսնության նպատակով ծանոթության կայքերում` ստանալով բազմաթիվ արձագանքներ: Օնլայն կայքերից մեկում նրանք ծանոթացան իրենց ապագա կանանց հետ: Ռիման և Ռինան ևս երազում էին երկվորյակների հետ ամուսնանալ:
Նրանք հարսանիքի համար գտան երկվորյակ քահանաների, սակայն Ռեզի և Ռոզի Մանապարամբիլների գրաֆիկը խիտ էր, ուստի սիրահարները ստիպված են եղել մի քանի ամիս սպասել: Ինչպես հայտարարել է Դիլրաջը` այդ սպասումն արժեր:






