-18,7 աստիճան. Մոսկվայում անցած գիշերը դարձել է ամենացուրտը ձմեռվա սկզբից ի վեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի բնակիչների համար անցած գիշերը դարձել է ամենացուրտը ձմեռվա սկզբից ի վեր: Ինչպես գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյին, այս գիշեր ջերմաստիճանն իջել է մինչև -18,7 աստիճան:
Նշվում է, որ Մերձմոսկովյան շրջանում ջերմաստիճանն ավելի ցածր է եղել և հասել է -27,8-ի: Ընդ որում՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում սաստիկ ցրտի մեղմացում չի սպասվում:
Մինչ այս ամենացուրտ գիշերը գրանցվել էր դեկտեմբերի 17-ին՝ -15,9 աստիճան:
Հայտնի է, որ Մոսկվայի պատմության մեջ հունվարի 23-ի համար բացարձակ ռեկորդ է եղել 1892 թվականին, երբ մայրաքաղաքի բնակիչները ստիպված են եղել գիշերն անցկացնել -38,6 աստիճանի պայմաններում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



