Արցախում Մարտակերտի շրջանի բնակիչը փորձել է շնագայլին կրակել, բայց գնդակը պատահաբար կպել է որդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍ.թ. հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպչել է իր որդի՝ 2008թ. ծնված Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:
Ինքնաձիգը վերցրված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



