Ռիհաննան գեղեցկության և ոճի գործակալություն է բացում
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
27-ամյա երգչուհի Ռիհաննան իր գործընկերոջ` Բենուա Դեմուի հետ գեղեցկության և ոճի գործակալություն է բացում` Fr8me անվամբ, գրում է Spletnik.ru-ն:
Աստղը հստակեցրել է, որ գործակալությունը կզբաղվի սանրվածքով, դիմահարդարմամբ և գովազդի, նորաձև նկարահանումների, կարմիր գորգի վրա դուրս գալու համար հագուստ ընտրելով: Ռիհաննան նշել է, որ ինքն էլ է տարվել այդ ամենով, ուստի աշխատանքը հենց իր համար է:
«Սանրվածք, շպար, հագուստ․ այդ ամենն արվեստում հսկայական նշանակություն ունեն: Մեր բախտը բերեց` աշխատելով մի քանի տաղանդավոր վիզաժիստների և ոճաբանների հետ: Սակայն ես ունակություն ունեմ գտնելու նոր հանճարներ` յուրօրինակ տաղանդով»,- ասել է Ռիհաննան:


1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



