Պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացվեց մոտ 166 մլն դրամ՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Կառավարությանն այսօրվա նիստում որոշեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ֆինանսական հատկացման նպատակն է աջակցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերի եւ սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելը:
Նշենք, որ գումարն ուղղվելու է աշխատակիցներին աշխատավարձի վճարմանը: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր եւ վճարվել է 2018 թվականի աշխատավարձը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



