Արքայազն Ուիլյամը Համաշխարհային բնապահպանական համաժողովին ծակ կոշիկով է ներկայացել. լրատվամիջոցներ (լուսանկար)
ՖՈՏՈԱյս օրերին Շվեյցարիայում ընթացող Համաշխարհային բնապահպանական համաժողովի միջոցառումներից մեկի ժամանակ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հարցազրույց է վերցրել 92-ամյա պատմաբան Դևիդ Ատտենբորոյից: Համացանցի օգտատերերը, սակայն, նկատել են, որ Էլիզաբեթ II-ի թոռն այնքան էլ հարմար կոշիկ չի ընտրել միջոցառմանը ներկայանալու համար, գրում է hellomagazine.com-ը:
Բանն այն է, որ հարցազրույցի ժամանակ արքայազնը մի ոտքը մյուսի վրա է գցել, և ուշադիր հանդիսականները նկատել են, որ նրա կոշիկի տակ ծակ է: Շուտով համացանցը ողողվել է արքայազն Ուիլյամի լուսանկարներով: Օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել դրանք:
Ամիսներ առաջ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել արքայազն Հարիի հետ, երբ վերջինս իր մտերիմի հարսանիքին մաշված և ծակ կոշիկներով էր ներկայացել:

1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



