Հաստատվել են ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում հաստատվել է ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորի, ինչպես նաև ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերի վերաբերյալ որոշման նախագիծը:
2019 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը մնում են անփոփոխ, դրանց վճարումներն ընթանալու են նույն կարգով: Առաջիկայում կսկսվեն 2019թ. հունվար ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության տրամադրման աշխատանքները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



