ԱՄՆ-ը պատրաստ է վենեսուելացիներին 20 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել․ Պոմպեո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ամերիկյան պետությունների կազմակերպության մյուս անդամներին կոչ է արել պաշտպանել Վենեսուելայում ժողովրդավարությունը եւ մերժել «Մադուրոյի գոյություն չունեցող» ռեժիմը՝ հայտնում է Bloomberg-ը։
Նա նաեւ կոչ է արել սատարել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, ում ԱՄՆ-ը ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ։ Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է 20 մլն դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրել վենեսուելացիներին։



