Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էյնշտեյն. հանճարեղ գիտնականն ու «ծույլիկ» աշակերտի ֆենոմենը

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Ալբերտ Էյնշտեյնը իբր դպրոցում լավ չի սովորել և շատ առարկաներից ստացել է ցածր, անգամ «անբավարար» գնահատականներ:

Իրականում այդպես չէ:

Կարելի է ուղղակի նայել Էյնշտեյնի ավարտական վկայականը, որը նա ստացել է 1896 թվականին 17 տարեկան հասակում՝ Առաուի (Շվեյցարիա) դպրոցում: Այն ժամանակ օգտագործվում էր գնահատման 6 բալային համակարգ: Ըստ վկայականի, նա այսպիսի ավարտական գնահատականներ է ունեցել. երկրաչափություն–6, գերմաներեն–5, ֆրանսերեն–3, անգլերեն–0, իտալերեն–5. պատմություն–6, աշխարհագրություն–4, մաթեմատիկա–6, ֆիզիկա–6, քիմիա–5, աստվածաբանություն–5, նկարչություն–4 և այլն: Ինչպես տեսնում ենք, Էյնշտեյնը փայլուն գիտելիքներ է ունեցել ճշգրիտ գիտություններից, բայց և այլ առարկաներից էլ չի կաղացել: Փաստացի նա պրոբլեմներ է ունեցել լեզուներ սովորելու հարցում, մասնավորապես ամենացածր բալը՝ 3, առկա է ֆրանսերենից, իսկ անգլերենը ընդհանրապես չի կարողացել հանձնել: Ալբերտ Էյնշտեյնը նախնական կրթությունը ստացել է Մյունխենում՝ տեղի կաթոլիկ գիմնազիայում։ 12 տարեկան հասակում նա ամբողջությամբ տրվել է կրոնին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով՝ դարձել է ազատամիտ և թերահավատորեն վերաբերվել կրոնական հեղինակություններին: Գիմնազիայում նա չէր փայլում գիտելիքներով (բացառություն էին մաթեմատիկան և լատիներենը)։ Աշակերտների կողմից նյութի մեխանիկական սերտման արմատացած համակարգը (որն, ըստ նրա, վնասում էր ուսուցմանը և ստեղծագործական մտքին), ինչպես նաև ուսուցիչների իշխող վերաբերմունքն աշակերտների նկատմամբ Էյնշտեյնին տհաճ էին, այդ իսկ պատճառով նա հաճախ էր վիճում ուսուցիչների հետ։ Արդեն 6–րդ դասարանում Ալբերտը լուրջ կոնֆլիկտներ ուներ որոշ ուսուցիչների հետ, քանի որ անընդհատ պահանջում էր ապացուցել կրոնի դոգմաները: Չմոռանանք, որ գիմնազիան կաթոլիկ էր, և աշակերտի նման պահվածք հազվադեպ էր հանդիպում: Այսպիսով, Էյնշտեյնը իրականում վատ աշակերտ էր միայն վարքով: Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնում է Պավիա տեղափոխված իր ընտանիքի մոտ: Էյնշտեյնին խորհուրդ են տալիս դիմել Արաուի (Շվեյցարիա) դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և փորձի ընդունվել Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց, որը և նա կատարում է։ «Երկուսներ ստացող» Էյնշտեյնի մասին մոլորության ի հայտ գալու մեջ ոչ պակաս դերակատարում է ունեցել նաև նրա առաջին կենսագիրներից մեկը, որը չի իմացել, որ շվեյցարական 6 բալային գնահատման համակարգը տարբեր է գերմանական 6 բալային գնահատման համակարգից: Բանն այն է, որ Գերմանիայում լավագույն գնահատականը 1–ն է, իսկ վատագույնը 6–ը, իսկ Շվեյցարիայում՝ հակառակը, որի արդյունքում տպավորություն է ստացվել, որ Էյնշտեյնը առարկաների մեծ մասից «անբավարար» է ստացել:

Ի դեպ, այնպես չէ, որ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում Ալբերտ Էյնշտեյնը գերազանցիկ էր: Այստեղ էլ էր նա բացակայում դասերից , սովորում միայն այն, ինչն իրեն դուր էր գալիս: Ընդհանրապես, Էյնշտեյնը հրեշտակ չէր, օրինակ, նա հրաժարվել է գերմանական քաղաքացիությունից մի պարզ պատճառով՝ որպեսզի չծառայի բանակում: Այնուամենայնիվ, նա տաղանդ էր: Նրա առաջին գիտական հոդվածը լույս է տեսել 16 տարեկան հասակում և կոչվում էր «Եթերի վիճակը մագնիսական դաշտում»:

Կամո Խաչիկյան

Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչք