Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից. Ավագանին որոշեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիր քաղաքի ավագանին այս տարվա իր առաջին նիստում, իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում ԱԺ նախկին պատգամավոր գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից:
Այդ հարցը օրակարգային 6 հարցերից առաջինն էր: Ավագանին որոշել է Մանվել Գրիգորյանին շնորհված, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումը ուժը կորցրած ճանաչել: Որոշումը կայացվել է միաձայն:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018թ. դեկտեմբերի 25-ին Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չէր զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել էր այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



