Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են Ford Transit-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորները (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզում, այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։10-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 818 PP 88 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 34 MP 562 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի. տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



