Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀենց նոր Կարագանդայից Armdaily.am-ին հայտնեցին, որ Նուրուլու ազգանունով ադրբեջանցին, որը առաջին օրվանից ձերբակալված էր, այնուհետև կալանավորված, խոստովանել է որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն տեղը, որտեղ թաքցրել էր սպանության գործիք դանակը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են՝ Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Նարեկ Գուրուրյանը։

1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



