Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այն, ինչը կոչվում էր հեղափոխություն, հիմա ուղղակի վերածվում է իշխանափոխության»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կարևորվեց քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվում էին ուղղությունները, այն փուլը, որոնք հստակ կմատնանշեն խոսքից գործի անցնելու ճանապարհը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի նախագահ, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Կիրակոսյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նախ մատնանշեց այն խնդիրները, որոնք կարևոր են իրենց համար: 

«Մեզ համար հիմնականը Հայաստանում սոցիալական արդարության ու հանրային համերաշխության հետ կապված խնդիրներն են: Այդ խնդիրները պետք է լուծվեին տարբեր մեխանիզմներով՝ անցումային արդարադատությամբ, Հարկային օրենսգրքի և այլ փոփոխություններով: Բայց այն, ինչն այսօր լսում ենք ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից, վերաբերում է հիմնականում արդյունավետ կառավարմանը: Այսինքն՝ հարցը տարվում  է նրան, որ օրենսդրական ու մնացած առումներով Հայաստանում ամեն ինչ նորմալ էր, ուղղակի ունեինք վատ կառավարիչներ, և հիմա պետք է պետական ապարատի կառավարման համակարգը օպտիմալացնել, ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի դարձնել, ինչպես նաև կոռուպցիան վերացնել, և այդ ամենից բխող արդյունքները դրական կլինեն: Բայց սա բավարար չէ: Մենք, ըստ էության, տեսնում ենք, որ այն, ինչը կոչվում էր հեղափոխություն, հիմա ուղղակի վերածվում է իշխանափոխության, որի հիմքում արդյունավետության բարելավման խնդիրներն են: Տնտեսության մասով, ըստ էության, ամբողջովին մնում է նեոլիբերալ մոտեցումը: Մնում  է այն, որ մենք պետք է ներգրավենք արտասահմանյան ներդրողներ, լավ հարկային դաշտ սարքենք, որ իրենք գան, այստեղ փող դնեն, աշխատատեղեր ստեղծեն»,–մեզ հետ զրույցում ասաց Ա. Կիրակոսյանը:

Նա շեշտեց՝ այս ամենին գումարվում են այն խնդիրները, որոնք կային ամենասկզբից և դեռ չեն լուծվում: Նա բերեց վերջին օրերին ամենաակտիվ քննարկված հարցերից մեկի օրինակը: «Խնդիրը ոչ թե կոնկրետ պարգևատրումներն են, այլ՝ թե ինչո՞ւ է դա առաջանում: Ինչ–որ նախարար, փոխնախարար կամ մարզպետ կարող է համարել, որ ինքը ցածր աշխատավարձ է ստանում, երբ իր համակարգում կան աշխատակիցներ, որոնք 100 հազար դրամից պակաս աշխատավարձ են ստանում: Ու ինքը 4, 5, 6 անգամ ավելի գումար ստանալով՝ կարող է, օրինակ, ասել՝ գիտեք ինչ, ես 14 ժամ եմ աշխատում, կամ իմ պատասխանատվությունն ավելի մեծ է, քան, ենթադրենք, մի ուսուցչինը կամ այլ մասնագետինը: Կամ կարող է ասել, որ պետք է կրկնակի, եռակի ավելի ստանա, որ արդյունավետ աշխատի: Այս իրավիճակն, ըստ էության, աննորմալ է: Աննորմալ է նախ 8 ժամից ավելի աշխատելը՝ այն օրենքի խախտում է, բացի այդ, աննորմալ է այն ընկալումը, որ բարձր պաշտոն զբաղեցնող չինովնիկը այդքան անգամներ ավելի գումար պետք է ստանա»,–նշեց նա:

Ինչպես պարգևավճարների դեպքում, այնպես էլ ընդհանուր առմամբ և բոլոր ոլորտներում կարող են խնդիրներ առաջանալ: Հարցը, ըստ մեր զրուցակցի, այլ դաշտում է:

«Նախևառաջ ինչ–որ մի հայեցակարգ պետք է լինի: Հիմա խոսում են տեսլականի մասին այնպես, կարծես այն կա: Անընդհատ խոսում են, որ պետք է լավ տեսլական ունենանք, ասում են՝ մի խանգարեք մեզ մեր այդ տեսլականն իրականացնել: 

Բայց տեսլականը ինչ–որ պատկեր է՝ ապագայի մանրամասն նկարագրված պատկերացում, որը կարողանում ես նաև կիսել մարդկանց հետ: Այսօրվա իշխանությունները, կարծես թե, չունեն այդ տեսլականը կամ գոնե լավ չեն կարողանում կիսվել այդ տեսլականով»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ հենց այդ տեսլականից է, որ պետք է բխեն ինչ– որ հայեցակարգեր, ինչ–որ պատկերացումներ տարբեր ոլորտներում անհրաժեշտ փոփոխությունների առումով, որից հետո էլ նոր կհասնենք օրենքներին: Նրա խոսքով, որոշակի բացառությամբ, բոլոր ոլորտներում կա այդ խնդիրը:

Այդուհանդերձ, Արտակ Կիրակոսյանը չի կարծում, որ մոտ է այն ժամանակահատվածը, ըստ որի՝ կարող ենք ասել, թե սպառվել է ժողովրդի՝ իշխանությանը տված ժամանակը:

«Կարծում եմ՝ դեռևս սպասելիքներ կլինեն: Ըստ իս, հարցը չի հասնի նաև արտահերթ ընտրությունների, որովհետև Նիկոլ Փաշինյանը ճկուն քաղաքական գործիչ է: Իրեն մեղադրում են պոպուլիզմի մեջ, բայց պոպուլիստ լինելը նաև որոշակի ճկունություն  է նշանակում: Հիմա եթե մտածում են, որ ավելի արդյունավետ, ռացիոնալ կառավարման ձևեր կլինեն ու իրավիճակը կփոխվի, ինչ–որ ժամանակ հետո կհասկանան, որ հնարավոր չէ, և մեկ տարի հետո օրակարգի ձևավորման խնդիր կլինի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի վստահության «կրեդիտը» և ունի այնքան ճկունություն, որ սկսի նոր օրակարգերի մասին խոսել»,–ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել, որ ԱԺ–ում ևս ձևավորման, խմորման փուլ է:

Արտակ Կիրակոսյանը շեշտեց, որ մեծ հաշվով, հետաքրքրություն, նոր գաղափարներ ու փոփոխություններ են լինելու: «Ես այդ իմաստով ո՛չ լավատես, ո՛չ էլ վատատես եմ, բայց կարծում եմ՝ մի քիչ թերագնահատվում է դինամիկան: Մենք, այնուամենայնիվ, այսօր բավականին դինամիկ վիճակում ենք և այդ դինամիկությունը միշտ հույս է բերում: Լճացման մեջ չենք, որ էյֆորիան ամբողջովին մեռնի: ՀՀԿ–ի հիմնական խնդիրը ահավոր լճացումն ու նաև կարծրացումն էր, և չէր երևում, թե այդ համակարգը բացի ջարդվելուց, ի՞նչ տրանսֆորմացիայի կարող է ենթարկվել: Այն համակարգը, որն այսօր ունենք, դեռ հեղհեղուկ վիճակում է, մինչև կարծրանալը երկար ժամանակ ունի: Եվ կարծում եմ, որ առնվազն հինգ տարի այս իշխանությունները դեռ կմնան»,–եզրափակեց Ա. Կիրակոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել