Բագրատաշենի մաքսակետը երկկողմանի փակ է. Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողներն օրենքի փոփոխություն են պահանջում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, ով այս պահին գտնվում է ակցիայի վայրում։
«Խայտառակ վիճակ է, խցանումներ են, տրանսպորտը կաթվածահար վիճակում է։ Երթևեկությունը երկկողմանի փակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն օրենքի փոփոխություն են պահանջում։
Պարանյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները 50-60 տրանսպորտային միջոց են կայանել ու փակել ճանապարհը։
«Ոստկանությունն է այստեղ, բայց չի կարողանում բացել ճանապարհը, քիչ առաջ էլ կռիվ, քաշքշուք էր։ Առայժմ կոնկրետ բան չկա, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ընդգծեց Արայիկ Պարանյանը։
Շարունակությունը՝ այստեղ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



