ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է գործընկերոջ վրա ռուսական ռուլետկա խաղալիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում ոստիկանը մեղադրվում է գործընկերոջը ռուսական ռուլետկա խաղալիս սպանելու մեջ, տեղեկացնում է Sky News-ը։
29-ամյա սպա Նաթանիել Հենդրենը մեղադրվում է իր գործընկերոջ՝ 24-ամյա Քեթլին Էլիքսի ոչ միտումնավոր սպանության մեջ։
Երբ Հենդրենը հերթական անգամ ատրճանակն ուղղեց Էլիքսի դեմ, այն կրակեց ուղիղ նրա կրծքին։ Երիտասարդ կինը մահացավ հիվանդանոցում։
Հրաձգության ժամանակ ոստիկանները հերթապահում էին, եւ ոստիկանությունը պետք է պատասխան տա, թե ինչու են հերթապահության ժամանակ ոստիկանները գտնվել նրանցից մեկի բնակարանում։
Այս փուլում ողբերգական միջադեպի հետ կապված ներքին հետաքննություն է տարվում։



