Արագածոտնի մարզում մեքենան արգելափակվել է ձյան մեջ. Փրկարարները դուրս են բերել այն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 27-ին՝ ժամը 03:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ.):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



