Քրդերը հարձակվել են Իրաքում թուրքական ռազմական ճամբարի վրա. կա առնվազն 1 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն մեկ մարդ սպանվել է եւ 10-ը վիրավորվել Իրաքի քրդական շրջանում թուրքական ռազմական ճամբարի վրա քրդերի կատաղած ամբոխի հարձակման արդյուքնում, հաղորդում է BBC News-ը:
Տեղաբնակներն այրել են տրանսպորտային միջոցներն ու շենքերը՝ ի նշան բողոքի Թուրքիայի իրականացրած օդային հարվածների դեմ, որոնց արդյունքում բազմաթիվ զոհեր են եղել:
Թուրքական կողմն իր հերթին պնդում է, որ հարձակումը քաղաքացիների կողմից չի եղել, այլ այն նախապես ծրագրավորված էր:
Ինչպես հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացւոցիչ Նաջիբ Սաիդը, թուրքական զինվորները կրակել են հարձակվողների վրա, այնուհետեւ հեռացել դեպքի վայրից: Ընդ որում՝ շենքերի եւ տրանսպորտային միջոցների հրկիզումը մի շարք պայթյունների պատճառ է դարձել այդ տեղանքում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



