Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չփորձե´ք, հորս մահվան հանգամանքն օգտագործելով, ինքնահաստատվեք. Վազգեն Եղիազարյան

ԲԼՈԳ

Մհեր Եղիազարյանի որդին՝ Վազգեն Եղիազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ կյանքիս ամենադժվարին պահին դուք մեր կողքին եք ու ուժ եք տալիս, կիսում եք իմ ընտանիքի վիշտն ու դժբախտությունը, իմացե՜ք առանց ձեր աջակցության ես ուղղակի չէի դիմանա...
Հորս վերջին անգամ տեսել էի դեկտեմբերի 5֊ին՝ դատարանում, երբ որոշվեց նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու և նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին։ Հանդիպել ենք մի քանի րոպե ու ամբողջ այդ ժամանակահատվածում խնդրում էի, որ նա դադարեցնի (այն ժամանակ դեռ 2 օր տևող) հացադուլը, վստահ էի, որ այդքան փորձությունների միջով անցած մարդու համար սա հերթական դժվարությունն էր, որը նա կհաղթահարի այնպես՝ ինչպես միշտ էր արել, բայց...

Ուզում եմ անդրադառնամ մի խնդրի, որի մասին դժվար խոսեի, եթե այդքան չանցներ բարոյականության սահմանները.

Հարգելի ԱԺ պատգամավորներ և ոչ միայն (անուններ չեմ նշում, կարդալով այս տողերը դուք միանգամից կհասկանաք, որ խոսքը հենց Ձեր մասին է), իսկ դուք հիշում ե՞ք, որ ես կամ իմ հոր հարազատ մարդիկ դիմում էին Ձեզ, որպեսզի դուք տրամադրեիք անձնական երաշխավորություն, որը դատարանի համար ավելի համոզիչ կլիներ, որ Մ.Եղիազարյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և առաջին իսկ կանչի դեպքում կներկայանա և չի խոչընդոտի նախաքնության ընթացքին։ Միգուցե հասկանալով, որ նրա մասնակցությամբ քրեական գործի մութ անկյուններում թաքնված է քաղաքական ենթատեքստ մտածեցիք, որ ավելի լավ է շառից փորձանքից հեռու լինենք, իսկ այսօր հրապարակային կոչեր եք անում ու պահանջում, որպեսզի բոլոր անտարբեր ու անգործություն դրսևորած անձինք պատասխանատվության ենթարկվեն։ Չփորձե՜ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվեք կամ Ձեր վարկանիշը բարձրացնեք, բոլորիդ «սրտացավության» աստիճանը վաղուց արդեն տեսել ենք... 

Հարգելի՜ Նաիրա Զոհրաբյան ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր վերաբերմունքի (խոսքը միայն երաշխավորության մասին չէ), բարձրացրած հարցերի, ինչպես նաև Ձեր պատրաստակամության համար։
Իմացե՜ք, որ իմ ընտանիքի հարգանքը Ձեր հանդեպ երբեք չի դադարի, անկախ ամեն ինչից։ 
Շնորհակալ եմ նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանից, ով պապայի հետ շփվելով ընդամենը 15 րոպե հասկացել էր, որ նա այն մարդը չէ, որին պետք է մեկուսացնել հասարակությունից։

Նիկոլ Փաշինյան,  թե ինչքանով էր Ձեր միջամտությունը առկա տվյալ քրեական գործում, երևի թե այդպես էլ չի իմացվի, սակայն եթե դուք շարժվել եք «ինչ էլ որ լինի մեկա էս մարդուն պետքա «դուխով փակել» կարգախոսով ապա ցանկանում եմ, որպեսզի Ձեր կինն ու որդին իրենց սեփական մաշկի վրա զգան ու կրեն այն բոլոր ապրումներն ու տանջանքները, որոնց միջով, որ անցել ենք ես, մայրս ու եղբայրս։

Հիշե՜ք կամակատարներն ենթարկվում են ոչ թե Ձեր անձին, այլ պաշտոնին, աթոռին, իսկ այդ աթոռը այսօր ձեռքդ է, իսկ վաղը..»:

Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին