Զգուշացե՛ք տաքսիներից օգտվելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Սոնա Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ տաքսու վարորդն օգտվելով Արին-Բերդի փողոցում ավտոմեքենայից մի քանի րոպեով դուրս գալու հանգամանքից` բացահայտ հափշտակելով ավտոմքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, 3 բջջային հեռախոս և այլ իրեր, դիմել է փախուստի:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 11-ին Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 73 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



