Կարմրաքար-Դավիթ Բեկ գյուղերի ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է 2 նռնականետի արկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 27-ին՝ ժամը 15:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում երկու ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կարմրաքար-Դավիթ Բեկ գյուղերի ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է 2 նռնականետի արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և արկերը հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



