Եթե 10-15 օր գիշերը 0-ից բարձր ջերմաստիճան դիտարկվի, հնարավոր է ցրտահարութուն լինի. գյուղատնտես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵթե 10-15 օր գիշերը 0-ից բարձր ջերմաստիճան դիտարկվի, դրանից հետո հնարավոր է ցրտահարութուն լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց գյուղատնտես, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը` անդադառնալով հանրապետությունում դիտարկվող աննախադեպ բարձր ջերմային ֆոնին:
«Եթե գիշերը բացասական ջերմաստիճան լինի նման վտանգ չի լինի, քանի որ գիշերը վեգետացիան չի աշխատում: Տաք եղանակը եթե երկարատեւ լինի, գիշերն էլ դրական ջերամաստիճան լինի, մենք նման վտանգ կունենանք, ծաղկակալում կլինի եւ հետագայում նաեւ ցրտահարություն»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանրապետությունում հունվարի այս օրերին դիտարկվող ջերմաստիճանը անոմալիա է, միջին ջերմաստիճանից 10-15 աստիճանով բարձր է:
Սուրենյանի խոսքով՝ նման բարձր ջերմային ֆոնը բացատրվում է Իրաքից, Սիրիայից, արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։



